ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը դրական է համարում սահմանին հետաքննության մեխանիզմների ձեւավորման համաձայնությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ երկուշաբթի կազմնակերպված հանդիպումը դեսպան Ռիչարդ Միլսը դրական է գնահատել:
richard-mils

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ երկուշաբթի կազմնակերպված հանդիպումը՝ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների մասնակցությամբ, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը դրական է գնահատել: Դեսպանի խոսքով՝ հանդիպման ձեռքբերումներից է 1994 թվականների հրադադարի համաձայնագրի վերահաստատումը:

«Կարծում եմ, որ համաձայնությունն առ այն, որ կողմերը պատրաստ են աշխատել հետաքննության մեխանիզմների ձեւավորման ուղղությամբ շփման գծի երկայնքով եւս դրական է, եւ վկայում է բարի կամք եւ պատրաստակամության դրսեւորման մասին»,- ասել է դեսպանը:

Նրա խոսքով, Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են հետամուտ լինել եւ զարգացնել այդ հանձնառությունը: Մյուս համաձայնությունը՝ հունիսին հանդիպելու վերաբերյալ, կրկին դրական է եւ լավատեսորեն է տրամադրում:

«Համանախագահները, ԱՄՆ կառավարությունը լիահույս են, որ այդ հանդիպումը կբերի դրական արդյունքների եւ կհանգեցնի նրան, ինչին բոլորս ձգտում ենք՝ ԼՂ խնդրի համակողմանի կարգավորման»,- ասաց Ռիչարդ Միլսը։

*

*