ԱՄՆ սենատորն առաջարկում է պատժել Թուրքիային՝ Ցեղասպանության մասին օրինագծով — Երկիր Մեդիա

ԱՄՆ սենատորն առաջարկում է պատժել Թուրքիային՝ Ցեղասպանության մասին օրինագծով

«Մենք բոլորս պիտի հասկանանք, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել»
ted-lyu

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի դեմոկրատ սենատոր Թեդ Լյուն հանդես է եկել հայտարարությամբ։ Նա առաջարկել  է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ մշակել՝ ի պատասխան Սիրիայում ԱՄՆ զորքերի դեմ թուրքական սպառնալիքների, տեղեկացնում է Ermenihaber.am-ը։

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի նիստի ժամանակ քննարկվել է սիրիական հարցը։ Թուրքիան խստորեն քննադատվել է Աֆրինում սանձազերծած ռազմական գործողությունների պատճառով։ «Մենք բոլորս պիտի հասկանանք, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել։ Դա պատմական իրողություն է։ Եվ միակ պատճառը, որ այդ օրինագիծը չի հաստատվում, այն է, որ մենք ցանկանում ենք պահպանել Թուրքիայի հետ մեր հարաբերությունները»:

*

*