ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

Որոշումն ընդունվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից աջակցություն վայելող․․․
lin-traysi-amn-nor-despan-hayastan1 (1)

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում, և Էյրլի Լիտցենբերգերի թեկնածությունը՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների պաշտոնում։ Այս մասին տեղեկանում ենք «Ֆեյսբուք»-ում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի էջից։

Ըստ հաղորդագրության՝ որոշումն ընդունվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից աջակցություն վայելող՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի թեկնածուի պաշտոնի ստանձնման հետաձգումից հետո, որպեսզի ԱՄՆ սենատորներին հնարավորություն տրվի ավելի մեծ հստակություն մտցնել ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի անխոհեմ առաջարկում, որը վերաբերում էր ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին։

«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը անհամբեր սպասում է դեսպանի պաշտոնում Թրեյսիի թեկնածության հավանությանը և Հայաստանում նրա ծառայության անցնելուն, որտեղ նա լավ հնարավորություն կունենա բարելավելու հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները