Առաջիկա ժամերին Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը կրկին կներկայացվի ԱՄՆ Սենատում

Սենատորներից որեւէ մեկը առայժմ վետո չի դրել փաստաթղթի քվեարկության վրա
senat-amn

Միացյալ Նահանգների Սենատում առաջիկա ժամերին սենատորներ Մենենդեսը եւ Քրուզը քվեարկության են ներկայացնելու Հայոց Ցեղասպանությունը դատապարտող թիվ 150 բանաձեւը։ Սենատորներից որեւէ մեկը առայժմ վետո չի դրել փաստաթղթի քվեարկության վրա։

Վերջին ամիսներին 3 անգամ հանրապետական տարբեր սենատորներ՝ Քեվին Քրամերը, Դեյվիդ Փերդյուն, Լինսի Գրահամը, արգելափակել ու թույլ չէին տվել, որ բանաձեւն ընդգրկվի Սենատի օրակարգում: Հետաքրքրական է, որ 3 սենատորներն էլ սկզբունքորեն դեմ չեն արտահայտվել բանաձեւի ընդունմանը, սակայն նշել են, որ այժմ դրա ժամանակը չէ:

Անցնող ամիսներին, բանաձեւին կողմ արտահայտվելու եւ քվեարկելու ուղղությամբ համաամերիկյան աշխատանք էր ծավալել Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը։ Բոլոր սենատորները նրանց կազմակերպմամբ գտնվել են հայազգի ընտրողների ուշադրության կենտրոնում։

Հիշեցնեմ, որ այս բանաձեւից անկախ, գրեթե նույն բովանդակությամբ փաստաթուղթ էր ընդունել նաեւ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատը։

*

*