ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կազդեն նաեւ Հայաստանի վրա

Հայաստանը չափազանց ամուր է կապված Ռուսաստանի տնտեսության հետ, եւ ռուսական տնտեսության անկման բացասական ազդեցությունն անխուսափելի է.
rd-amn

amerikayidzayn.com— ԱՄՆ-ում Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների նոր օրենքը որեւէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի հարեւան երկրների, այդ թվում՝ Հայաստանի դեմ, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, դեսպան Ջոն Հերբսթը: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի տնտեսության անխուսափելի անկումը, որը կհետեւի նոր պատժամիջոցների կիրառմանը, կարող է անուղղակիորեն անդրադառնալ նաեւ Հայաստանի վրա.

«Հնարավոր են չնախատեսված բացասական հետեւանքներ Հայաստանի, Ղազախստանի եւ ԵԱՏՄ մյուս անդամների համար, եւ դա ցավալի է»:

Քաղաքագետ Գեւորգ Մելիքյանի խոսքով, Հայաստանը չափազանց ամուր է կապված Ռուսաստանի տնտեսության հետ, եւ ռուսական տնտեսության անկման բացասական ազդեցությունն անխուսափելի է.

«Հայաստանի վրա դա կունենա ուղղակի ազդեցություն, խոսքը ե′ւ տրանսֆերտների մասին է, ե′ւ ներմուծման խնդիրների»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

*

*