ԱՄՆ-ի պետքարտուղար Պոմպեոն շնորհավորել է Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ

«ԱՄՆ անունից ուրախ եմ շնորհավորել Հայաստանի ժողովրդին...»
armen-sargsyan-amn-petqartuxar-mayql-pompeo22 (1)

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորել է Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ: Շնորհավորական ուղերձում, որը տեղադրվել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքում, ասվում է.

«ԱՄՆ անունից ուրախ եմ շնորհավորել Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից:

Նախորդ տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը վստահ քայլեր են ձեռնարկել՝ ընդլայնելու քաղաքական մասնակցությունն ու խթանելու ժողովրդավարական կառավարումը: Հայաստանն այժմ ունի բացառիկ հնարավորություն պայքարելու կոռուպցիայի դեմ՝ համաձայն ընթացակարգի, ուժեղացնի օրենքի գերակայությունը անկախ դատական համակարգի օգնությամբ ու գրավելու ավելի շատ արտաքին ներդրումներ: Ակնկալում եմ շարունակել մեր աշխատանքը Հայաստանի հետ՝ կյանքի կոչելու այս նպատակներն ու կառուցելու ավելի լավ ապագա հայերի հաջորդ սերունդների համար:

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ մենք շարունակում ենք հանձնառու լինել՝ օգնելու կողմերին գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու տևական կարգավորում: Մենք ողջունում ենք վերջին բարձր մակարդակի համաձայնությունը՝ հանուն  հակամարտության բանակցային կարգավորման, ինչպես նաև ջանքերը՝ արդյունավետ քննարկումների հարմար միջավայր ստեղծելու և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար»:

*

*