ՀՀ նոր իշխանությունները քայլեր են ձեռնարկում օրենքի խախտումները հետաքննելու եւ պատժելու ուղղությամբ․ ԱՄՆ-ի Պետքարտուղարության զեկույցը

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը զեկույցի միջոցով բարձրաձայնում է...
AMN-petdep

1977թ.-ից ի վեր ամեն տարի ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը զեկույցի միջոցով բարձրաձայնում է աշխարհում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի մասին: «Մարդու իրավունքների պաշտպանությունը 2018թ.» զեկույցում Հայաստանի մասին գրված է, որ Փաշինյանի ձեւավորած նոր կառավարությունը մի շարք հետաքննություններ է նախաձեռնել համակարգային կոռուպցիայի դեմ, եւ դեկտեմբերի 9-ին երկրում անցկացվել են առաջին իրական մրցակցային ընտրությունները:

2018-ին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գրանցվել էին լուրջ խնդիրներ՝ բռնություններ ազատազրկման վայրերում, ոստիկանական բռնություններ լրագրողների նկատմամբ, բռնություններ սեռական փոքրամասնությունների նկատմամբ, կոռուպցիայի դեպքեր: Սակայն նոր իշխանությունները, զեկույցի համաձայն՝ քայլեր են ձեռնարկում օրենքի խախտումները հետաքննելու եւ պատժելու ուղղությամբ, հատկապես քաղաքական ղեկավարության եւ իրավապահ ամենաբարձր շրջանակներում:

Պետքարտուղարությունում նաեւ արձանագրել են, որ Փաշինյանի կառավարությունը նոր լիցք է հաղորդել մարտիմեկյան դեպքերի համար պատասխանատվության ենթարկելու գործընթացին:

Մեկ այլ պարբերությունում նշված է, որ կառավարության մայիսյան փոփոխությունից հետո դատավորների անաչառության նկատմամբ անվստահությունը պահպանվում է, եւ որոշ իրավապաշտպանների պնդմամբ՝ դատական անկախության համար իրավական երաշխիքներ չեն եղել:

*

*