Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ — Երկիր Մեդիա

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ․․․
zohrab-mnacakanyan-wess-mitchel

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ մայիսի 16-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ուեսս Միթչելի հետ:

Ուեսս Միթչելը շեշտել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում։

Զոհրաբ Մնացականյանը և Ուեսս Միթչելը անդրադարձել են հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ու Առևտրի և ներդրումների հայ-ամերկյան խորհրդի գործունեությանը։

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին, նախարար Մնացականյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ արժեքավոր հանձնառությունը՝ աջակցելու ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:

*

*