ԱՄՆ Պետքարտուղարությունը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին — Երկիր Մեդիա

ԱՄՆ Պետքարտուղարությունը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին

«Մենք շարունակում ենք մոտից հետեւել Հայաստանում տիրող իրադրությանը»
hraparak-cuyc-18

ԱՄՆ Պետդեպարտամենը հանդես է եկել հայտարարությամբ` Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների և Սերժ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասվում է.

«Մենք շնորհակալություն ենք հայտնում վարչապետ Սարգսյանին իր երկար տարիների ծառայության եւ հայ-ամերիկյան գործակցությունն ամրապնդելու իր գործունեության համար:

Հուսով ենք, որ նրա հաջորդին որոշելու ժողովրդական գործընթացը կիրականացվի թափանցիկ եղանակով՝ համաձայն Հայաստանի օրենքների ու ստանձնած միջազգային պարտավորությունների: Սպասում ենք նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը:

Մենք շարունակում ենք մոտիկից հետեւել Հայաստանում տիրող իրադրությանը, եւ բոլոր կողմերին հորդորում ցուցաբերել զսպվածություն, խուսափել իրադրության սրումից եւ բռնի որեւէ գործողությունից»,- մասնավորապես նշվում է հայտարարության մեջ:

*

*