Ամերիկացի կոնգրեսականները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ-ի Հայ դատ հանձնախումբն այս առնչությամբ իր երախտագիտությունն է հայտնել կոնգրեսականներին:
amn,-kongresakan

ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներ նամակ են հղել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորելով դեկտեմբերի 9-ին ԱԺ ազատ և ազնիվ արտահերթ ընտրությունների անցկացման կապակցությամբ, գրում է Asbarez-ը:

Սենատորներ Էդվարդ Մարկին, Ջեք Ռիդը, Շելդոն Ուայթհաուսը, ինչպես նաև  Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը, Դեյվ Թրոթը, Ջեքի Սփիրը, Դևիդ Վալադաոն, փոխնախագահներ Գուս Բիլիրակիսն ու Ադամ Շիֆը գովելի են համարել «Հայաստանի կառավարման համակարգում խաղաղ ու ժողովրդավար ճանապարհով նշանակալի փոփոխության արձանագրումը» եւ արձանագրել, որ  կայացած ընտրությունները համոզիչ հաղթանակ էին հանուն ազատ ու ազնիվ ընտրական գործընթացի, ժողովրդավարական բարեփոխումների պայքարողների համար:

ԱՄՆ-ի Հայ դատ հանձնախումբն այս առնչությամբ իր երախտագիտությունն է հայտնել կոնգրեսականներին:

*

*