Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

Խոսվել է նաև երկրի առջև ծառացած մարտահրավերների ու դժվարությունների և դրանց հաղթահարման ուղիների մասին:
garegin-b-amn-kongres

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի պատվիրակությանը։

Ողջունելով ԱՄՆ կոնգրեսականների այցը Հայաստան` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձել է Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին անկախության տարիներից ի վեր տարբեր ոլորտներում ցուցաբերվող զորակցությանը:

Մասնավորապես, Վեհափառ Հայրապետը կարևորել է ԱՄՆ-ի կողմից, իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ գործադրվող ջանքերը:

Զրույցի ընթացքում խոսվել է  նաև երկրի առջև ծառացած մարտահրավերների ու դժվարությունների և դրանց հաղթահարման ուղիների մասին:

*

*