ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Սումգայիթի ջարդերը

Քննադատելով ադրբեջանական իշխանությունների ռասիստական քաղաքականությունը...
amn-kongress1 (1)

ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Ֆրենկ Փալոն-Կրտսերը հայտարարություն են տարածել, որով դատապարտել են 31 տարի առաջ Սումգայիթի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ջարդերը:

Ադամ Շիֆը, խստորեն քննադատելով ադրբեջանական իշխանությունների ռասիստական քաղաքականությունը, նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն ջանացել պատժել պատասխանատու անձանց, ընդհակառակը՝ մինչ օրս փորձում են կոծկել Սումգայիթի վայրագությունները՝ ժխտելով կառավարության ներգրավվածությունը սպանությունները հրահրելու գործում։

Ֆրենկ Փալոն կրտսերն էլ իր հայտարարության մեջ շեշտել է, որ ավելի քան երեք տասնամյակ է, ինչ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում մարդկության դեմ այդ հանցագործությունները կոծկելու և Սումգայիթում տեղի ունեցած վայրագությունները քողարկելու համար: Կոնգրեսականը առավել անհանգստացնող է համարել այն հանգամանքը, որ այս դեպքերի և նման այլ վայրագությունների մեղավորներն Ադրբեջանի  կառավարության կողմից հռչակվել են ազգային հերոսներ:

«Չափազանց կարևոր է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը ճանաչի եւ դատապարտի քաղաքացիական անձանց դեմ այս հարձակումները: Դրա համար էլ ես շարունակում եմ կանգնել հայ ժողովրդի կողքին` դատապարտելով այս սարսափելի կոտորածը»,-մասնավորապես նշել է նա:

*

*