ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը

Կոնգրեսական Ֆրենք Փալոնը «Թվիթերում» գրել է, որ Միացյալ Նահանգները պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը
amn-kongress1 (1)

Հաջորդ շաբաթ ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձեւը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական հարցերով կոնգրեսական հանձնաժողովը: «Հաջորդ շաբաթ Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամները կարող են հստակ արտահայտվել ցեղասպանության պատմական փաստի մասին՝ միանալով ամերիկյան 49 նահանգներին եւ մեր մերձավոր դաշնակիցներին, որոնք արդեն իսկ կատարել են այս կարեւոր քայլը»,-ասված է հայտարարության մեջ:

Կոնգրեսական Ֆրենք Փալոնը «Թվիթերում» գրել է, որ Միացյալ Նահանգները պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ դեմ արտահայտվի մարդկության դեմ հանցագործություններին, հատկապես երբ Թուրքիան սպառնում է նոր էթնիկ զտումներով Սիրիայի հյուսիսում:

*

*