ԱՄՆ 22 սենատոր միացել է Արցախին տրվող ֆինանսական օգնությունը կրճատելուն դեմ կոնգրեսականներին

Սենատի նամակը ստոագրողներից ցանկը գլխավորում է սենատոր Մենենդեսը
artsakh

Կոնգրեսի ընդդիմադիր անդամները դեմ են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի փորձերին՝ միտված կրճատելու Արցախին տրվող ֆինանսական օգնությունը: Ինչպես տեղեկացնում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից, 143 մլն ամերիկացիներին ներկայացնող, 16 նահանգներից 22 սենատոր միացել է ԱՄՆ Կոնգրեսի 89 ներկայացուցիչներին, ովքեր անցած շաբաթվա ընթացքում կյանքեր փրկող ծրագրի օգտին նամակ են ստորագրել:

Սենատի նամակը, որը ստորագրողների ցանկը գլխավորում է սենատոր Մենենդեսը, կոչ է անում USAID ադմինիստրատոր Մարկ Գրինին՝ փոխել որոշումը և շարունակել Արցախի ականազերծման՝ ԱՄՆ կողմից ֆինանսավորվող ծրագիրը:

«Սենատորների հուժկու արձագանքը վկայում է այս մարդասիրական ծրագրի լայն աջակցություն վայելելու մասին: Մենք երախտապարտ ենք հայտնում սենատոր Մենենդեսին՝ իր սկզբունքայնության համար և բոլոր սենատորներին, ովքեր ներկայացնում են 143 մլն ամերիկացիների, և, ովքեր կարճ ժամանակում խաղաղությանը նպաստող ներդրումների օգտին միտված դիրքորոշում ընդունեցին»,- նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

*

*