ԱՄՆ Կապիտոլիումում նշել են Հայաստանի անկախության տոնը

Ամերիկացի օրենսդիրները ջերմորեն շնորհավորել են Հայաստանի քառորդ դարյա անկախության առթիվ:
hay-dat

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, սենատոր Ռոբերտ Մենենդեսը, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները Կապիտոլիումի բլրում մասնակցել են Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված արարողությանը: Ինչպես տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, միջոցառումը կազմակերպել էր Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանատունը:

Ամերիկացի օրենսդիրները ջերմորեն շնորհավորել են Հայաստանի քառորդ դարյա անկախության առթիվ` խոստանալով շարունակական համագործակցություն հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման, Արցախի անկախության գործընթացին աջակցելու և Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողականության գործում ԱՄՆ մեղսակցության հարցերում:

Միջոցառմանը ելույթով է հանդես եկել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ով առաջարկել է օրենսդիրներից յուրաքանչյուրին իր ողջույնի խոսքն ասել պատմական իրադարձության վերաբերյալ:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Արամ Համփարյանը մեծապես կարևորել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի անկախության ձեռքբերման և կայացման գործում: Նա ընդգծել է հայ ժողովրդի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում` հիշեցնելով, որ Երևանն ու Ստեփանակերտը կողմ են հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված Ռոյս-Էնգել առաջարկին: Համփարյանը հիշեցրել է նաև միջազգային խաղաղարար առաքելության ոլորտում Հայաստանի ունեցած մասնակցության, միջուկային անվտանգության մարտահրավերների հարցով ԱՄՆ հետ համագործակցության, ինչպես նաև սիրիական ճգնաժամում Հայաստանի առաջնորդության մասին:

Մեկ Մեկնաբանություն
  • ԱՄՆ Կապիտոլիումում նշել են Հայաստանի Անկախության տոնը — Armenian National Committee of America
    22 сентября 2016 at 12:00

    […] Source: Yerkir Media Link: ԱՄՆ Կապիտոլիումում նշել են Հայաստանի Անկախության տոնը […]

  • *

    *

    Լրահոս

    Բոլոր նորությունները