ԱՄՆ Ազգային հետախուզությունը 2018 թվականին Լեռնային Ղարաբաղում նոր բռնկումների ռիսկ է տեսնում

Կողմերի միջեւ փոխզիջման գնալու ցանկության բացակայությունը, Ադրբեջանի կողմից...
dirqer,-zinvor

Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրինության գրասենյակը՝ Դեն Քոութսի գլխավորությամբ, փետրվարի 13-ին հրապարակել է ԱՄՆ հետախուզության զեկույցը աշխարհում հնարավոր սպառնալիքների  առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հրապարակված զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որտեղ ամերիկյան կողմը 2018 թվականին բռնության նոր դրսևորումների ռիսկ է տեսնում:

Մասնավորապես նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական հակամարտության, որը կարող է ներգրավել Ռուսաստանին՝ աջակցելու տարածաշրջանում իր դաշնակցին:

ԱՄՆ ազգային հետախուզության գրասենյակի գնահատմամբ՝ կողմերի միջեւ փոխզիջման գնալու ցանկության բացակայությունը, Ադրբեջանի կողմից սպառազինության մշտական արդիականացումը, ինչպես նաև Հայաստանի կողմից նոր ռուսական զինամթերքի ձեռքբերումը 2018 թվականին լայնամասշտաբ բռնկումների ռիսկ են առաջացնում:

*

*