«Պատրաստվում ենք ինտենսիվանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները». Նիկոլ Փաշինյան

Լրագրողների խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին:
nikol-pashinyan-tigran-sargsyan

Հայաստանը գործնականում իր բոլոր միջազգային գործընկերների հետ ինտենսիվ և բարձր մակարդակի շփումների մեջ է: «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Լրագրողների խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին շրջանում ԱՄՆ տարբեր պաշտոնյաների՝ Հայաստան կատարած կամ սպասվելիք այցերին, ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին:

«Ցավոք, ԱՄՆ-ի պարագայում մեր շփումներն այդքան ինտենսիվ չեն մինչ այս ժամանակը, հույս ունենք, որ առաջիկայում շփումները կինտենսիվացվեն: Չնայած օրերս այցելել էր ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը և շատ կարևոր ու հետաքրքիր քննարկում ունեցանք: Ես ասել եմ, որ պատրաստվում ենք ինտենսիվանցել մեր հարաբերությունները»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը:

*

*