Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ․ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը տարակուսանք է առաջացնում

Հայ դատի հանձնախումբն արձագանքել է ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը
amn-hay-dat

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն արձագանքել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության տարածած հայտարարությանը: Ամերիկյան դեսպանատնից հայտարարությունը տարակուսանք է առաջացնում ոչ միայն հայաստանյան հասարակությունում:

Հայ դատի հանձնախմբի համար էլ անհասկանալի է, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ի դեսպանատունը նախազգուշացնում հանցագործության մասին մի երկրում, որտեղ հանցավորության մակարդակն ամենացածրերից մեկն է, եւ որը մոլորակի ամենաանվտանգ վայրերից է զբոսաշրջիկների համար:

«Առավել անհասկանալի է, թե ինչու է մեր դեսպանությունը Հայաստանում գտնվող ամերիկացիներին կոչ անում զգոն լինել անդրազգային ահաբեկչական կազմակերպություններից եւ անհատներից եկող վտանգի պատճառով, որը որեւէ ներկայություն կամ նախադեպ չի ունեցել Հայաստանում»,- ասվում է հայտարարությունում:

*

*