ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն. «Բոլոր կողմերին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զսպվածություն»

Մեզ համար հատկապես մտահոգիչ են Էրեբունու ոստիկանական շենքում բուժանձնակազմին պահելու մասին մամուլի հաղորդումները:
amn-despanatun

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ողջունում է Էրեբունիում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հուլիսի 26-ի հայտարարությունը, որտեղ նա փաստում է, որ ուշադիր հետևում է իրադարձություններին և ձեռնամուխ լինում քայլերի, երբ օրինախախտումներ են լինում:

Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Մենք ողջունում ենք և միանում շարունակաբար զսպվածություն դրսևորելու վերաբերյալ բոլոր կողմերին ուղղված նրա կոչին: Հուլիսի 26-27-ի զարգացումները հաշվի առնելով` մենք բոլոր կողմերին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զսպվածություն, գործել օրենքի սահմաններում ու հանդես բերել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման հանձնառություն: Մեզ համար հատկապես մտահոգիչ են Էրեբունու ոստիկանական շենքում բուժանձնակազմին պահելու մասին մամուլի հաղորդումները: Այսպիսի գործողություններն անընդունելի են, և եթե համապատասխանում են իրականությանը, ապա կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել այս անձանց»:

*

*