Ռիչարդ Միլսը գովեստով է արտահայտվել Սերժ Սարգսյանի ու ՀՀ ուժային կառույցների մասին — Երկիր Մեդիա

Ռիչարդ Միլսը գովեստով է արտահայտվել Սերժ Սարգսյանի ու ՀՀ ուժային կառույցների մասին

«Նա կայացրեց դժվարին որոշում»
mils-amn-despan2

«Ուզում եմ Միացյալ Նահանգների կառավարության, ժողովրդի անունից գովեստով արտահայտվել Հայաստանի ժողովրդի, ցուցարարների մասին, ովքեր Նիկոլ Փաշինյանի առաջնորդության ներքո դուրս եկան ու խաղաղ, կանոնավոր կերպով իրենց դժգոհությունը, բողոքը հայտնեցին», — այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

«Ես ուզում եմ նաև գովեստով արտահայտվել կառավարության, ոստիկանության, անվտանգության ուժերի մասին, ովքեր վերջին տասնմեկ օրերի ընթացքում հանդես էին բերում զսպվածություն և արհեստավարժություն», — նշեց նա։

«Ուզում եմ նաև գովեստով արտահայտվել նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի մասին որպես ղեկավար, ով, լսելով հայ ժողովրդի ձայնը, կայացրեց դժվարին որոշում, որը, վստահ եմ, հեշտ որոշում չէր», — ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։

Նա նշեց, որ առաջիկա օրերին կաշխատեն վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ։

 

*

*