ԱՄԷ-ն բարձր է գնահատել Աբու Դաբիում Հայաստանի զինվորական նվագախմբի և պատվո պահակային վաշտի ելույթները

Քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր...
ame

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանին մարտի 5-ին ընդունել է ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մուհամմադ բին Ահմադ ալ-Բովարդին (Mohammed Bin Ahmad Al Bawardi):

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Պետնախարարի կողմից մեկ անգամ ևս բարձր գնահատականի է արժանացել Աբու Դաբիում փետրվարին կայացած IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանի զինվորական նվագախմբի և պատվո պահակային վաշտի ելույթները։

*

*