Լուսինե Հարոյանը քվեարկեց հանուն բոլորի պայծառ ապագայի

Խորհրդարան չանցնելու դեպքում իրենք կշարունակեն ակտիվ լինել
lusine-haroyan

«Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը քվեարկեց հանուն բոլորի պայծառ ապագայի, նոր Հայաստանի և այն գործի, որ սկսվել է 2018 թվականի ապրիլ-մայիսին, և որը դեռ պետք է շարունակեն:

Պատգամավորի թեկնածուն ընդգծեց, որ  բացառիկ շանս է, որպեսզի արդար և թափանցիկ ընտրություններ լինեն:

«Շատ լավ տրամադրությամբ և մեծ հույսերով եմ գնում ընտրության: Քաղաքացիներն, ովքեր հասցրին ծանոթանալ մեր կուսակցության ծրագրերին, գաղափարներին՝ իրենց ձայնը կտան մեզ»,- նշեց Հարոյանը և հավելեց, որ պետք է համբերել ու երեկոյան հետևել արդյունքներին:

«Հույս ունեմ, որ մենք վերջապես կունենանք քաղաքական, գաղափարական Ազգային ժողով, որտեղ ներկայացված կլինեն մարդիկ, ովքեր իրոք մտահոգ են երկրի ճակատագրով: Կարծում եմ՝ նոր Խորհրդարանում կլինեն մարդիկ, ովքեր իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները կներդնեն երկրի առաջընթացի համար»,- ընդգծեց «Ազգային առաջընթաց» կուսակցության պատգամավորի թեկնածուն:

Նա ընդգծեց, որ խորհրդարան չանցնելու դեպքում իրենք կշարունակեն ակտիվ լինել, իրենց գործունեությունը ծավալել որպես արտախորհրդարանական ուժ:

 

*

*