«Մենք ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները»․ ՌԴ փոխարտգործնախարար

Նա մատնանշեց միջազգային իրադրության կանխատեսելիության անհրաժեշտությունը ղարաբաղյան խնդրի շուրջ:
grigori karasin

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է առաջիկայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև՝ երկու երկրների արտգործնախարարների հանդիպման մասին։

«Մենք ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները և ցանկություն հայտնել, որ դրանք լինեն շարունակական: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ։ Նոր հանդիպումներն առջևում են և, ինչպես ես եմ հասկանում, տարբեր մակարդակներով՝ երկրների ղեկավարների ու արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Հանդիպումներին պետք է լավ պատրաստված լինեն, որպեսզի լինեն իրատեսական, բերեն իրական արդյունքեր ու առաջընթաց», -այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Նա մատնանշեց միջազգային իրադրության կանխատեսելիության անհրաժեշտությունը ղարաբաղյան խնդրի շուրջ:

«Մենք ընդգծում ենք, որ վերջին ամիսներին հանգիստ իրավիճակը դարձել է բնորոշ։ Բոլոր համանախագահ երկրները միտված են նրան, որ բացառվեն ուժային սցենարը։ Բոլորն են ցանկանում, որ առաջընթացն արագ լինի: Մենք պետք է իրատեսական լինենք ու ապավինենք ողջամտությանն ու բանակցություններին, որն ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության միջև՝ միջազգային հանրության օգնությամբ», — ասաց Կարասինը։

*

*