Նոր մեկնարկ է տրվել բանակցային գործընթացին․ Իլհամ Ալիև

Ալիեւը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին
aliev

Հայաստանի հետ բանակցային գործընթացի ձևաչափը մնում է անփոփոխ, բանակցություններում առաջխաղացում կա: Այդ մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` պատասխանելով ТАСС-ի հարցին:

«Բանակցային գործընթացը պետք է ուղղված լինի արդյունքի»,- ասել է նա` հիշեցնելով, որ Ադրբեջանի համար առաջին տեղում է շարունակում լինել «տարածքների ազատագրումը»:

Ալիևի խոսքով` Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած բանակցությունները կառուցողական մթնոլորտում են անցել:

«Բանակցությունները գնահատում ենք դրական, դրանք անցել են կառուցողական միջավայրում: Դա երկարատև դադարից հետ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունների առաջին հանդիպումն էր. նախորդ հանդիպումներն ավելի շատ ճանաչողական բնույթ են ունեցել: Հանդիպումը կարևոր է այն բանով, որ, ըստ էության, նոր մեկնարկ է տվել բանակցային գործընթացին` հարցի էության մասով»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները