«Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է». Իլհամ Ալիեւ — Երկիր Մեդիա

«Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է». Իլհամ Ալիեւ

«Մեր սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ»
ilham-aliev

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ երկրի տարածքային ամբողջականության հարցը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների քննարկման առարկա չի եղել և չի լինելու,  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեր սկզբունքային դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում մնում է անփոփոխ: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է ապահովվի ամբողջապես և անվերապահորեն: Արդարությունն ու միջազգային իրավունքը դա են պահանջում: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է»,- հայտարարել է Ալիեւը՝ ելույթ ունենալով Հեյդար Ալիևի 95-ամյակին նվիրված արարողության ժամանակ:

*

*