ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափը փոխելն անընդունելի է․ Իլհամ Ալիև

«Բանակցությունները պետք է արդյունավետ, այլ ոչ թե լինելու համար լինեն»
aliev

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անընդունելի է համարում ՀՀ կառավարության՝ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխմանն ուղղված փորձերը, տեղեկացնում է minval.az-ը:

«Հայաստանի կառավարությունը փորձում է փոխել բանակցային ձևաչափը: Դա անընդունելի է ու  հակամարտության կարգավորման գործընթացի արգելափակման փորձ»,- այսօր Բաքվում միջազգային համաժողովում ելույթի ժամանակ հայտարարել է նա:

Ալիևն նաեւ հիշեցրել է, որ Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «նույնպես դեմ են հանդես եկել ձևաչափի փոփոխմանը»:

«Բանակցությունները պետք է արդյունավետ լինեն, այլ ոչ թե լինելու համար»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը: Վերջինս նաեւ նշել է, որ ստատուս-քվոն անընդունելի է և պետք է փոխվի:

 

*

*