Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Նորվեգիայում ՀՀ դեսպան

Համատեղության կարգով նշանակվել է Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան:
aleqsandr-arzumanyan

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին համատեղության կարգով նշանակել է Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին, համատեղության կարգով, նշանակել Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կոպենհագեն)»,- ասված է Հանրապետության նախագահի հրամանագրում:

*

*