Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է դեսպան

Տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
aleqsand-arzumanyan

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 12-ին ստորագրել է հրամանագիր Ալեքսանդր Արզումանյանին Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Կոպենհագեն) նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Հրաչյա Աղաջանյանն ազատվել է Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Ալեքսանդր Արզումանյանը ծնվել է 1959թ. դեկտեմբերի 24-ին Երևանում:

1992-1993 թվականներին եղել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԱՄՆ-ում, 1992-1996 թվականներին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում։ 1996-1998 թվականներին եղել է ՀՀ արտաքին գործերի նախարար։

*

*