Հանրապետական մեր գործընկերները որոշեցին վերջում ևս մեկ վատություն անել քաղաքական դաշտին. Ալեն Սիմոնյան

«Ամեն ինչ արեցին, որ շարունակեն քաղաքական դաշտը ոչնչացնել»
alen-simonyan

Հերթական անգամ ապացուցվեց, որ այս Ազգային ժողովը պետք է ցրվեր: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով ԱԺ կողմիցի ԸՕ բարեփոխումների նախագիծը չընդունելուն:

«Ցավում եմ, որ հանրապետական մեր գործընկերները ևս մեկ անգամ որոշեցին` վերջում ևս մի վատություն անեն քաղաքական դաշտին: Ստացվում է այնպես, որ նոր ԸՕ-ով մենք ունենալու ենք մի իրավիճակ, երբ որ քաղաքական դաշտում ավելի լայն շրջանակներ կարող էին մասնակցել ընտրություններին, և ավելի շատ ուժեր կարող էին հայտնվել ԱԺ-ում: Իրենք ամեն ինչ արեցին, որ շարունակեն քաղաքական դաշտը ոչնչացնել»,- ասաց Սիմոնյանը:

Դիտարկմանը` իրենց` «Ծառուկյան» խմբակցության գործընկերները չեն մասնակցել քվեարկությանը, նա պատասխանեց. «Մեր գործընկերներից ընդամենը 2-3 հոգի են բացակայում, բայց 7 ձայն էր պակասում»:

Սիմոնյանը չբացառեց, որ կառավարությունը կարող է ևս մեկ արտահերթ նիստ հրավիրել:

 

*

*