Ալեն Սիմոնյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Այս մասին նշված է Սիմոնյանի՝ Երևանի քաղաքապետին ուղղված տեղեկանքում
alem-simonyan

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է ՀՀ ազգային ժողովի պատգամավորի մանդատից: Այս մասին նշված է Սիմոնյանի՝ Երևանի քաղաքապետին ուղղված տեղեկանքում, որը նա տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Տեղեկացնում եմ, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համապատասխան դիմել եմ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ պատգամավորի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ: Սույնով հավաստում եմ, որ հրաժարվելով ԱԺ պատգամավորի մանդատից՝ պահպանում եմ Երևան քաղաքի ավագանու անդամի մանդատը»,- նշված է տեղեկանքում:

simonyan-texekanq

*

*