Ալեն Սիմոնյանը ՀՅԴ հանրահավաքը համարում է բնականոն քաղաքական գործընթաց

ԱԺ փոխնախագահը հավելեց, որ ի պատասխան հանրահավաքի կազմակերպիչների կողմից իշխանությանը լրջանալու կոչերին․․․
hyd-hanrahavaq

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության իրականացրած հանրահավաքը  բնականոն քաղաքական գործընթաց է համարում: Այս մասին Սիմոնյանը հայտնեց մայիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Կարծում եմ, որ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունն ավելի ակտիվ պետք է լինի քաղաքական դաշտում, որովհետև դրա անհրաժեշտությունը կա ու միշտ եղել է: Քաղաքական գործընթաց է, շատ դրական եմ վերաբերում դրան»,- նշեց Սիմոնյանը:

ԱԺ փոխնախագահը հավելեց, որ ի պատասխան հանրահավաքի կազմակերպիչների կողմից իշխանությանը լրջանալու կոչերին, չի պատրաստվում կուսակցության հասցեին բացասական բան ասել, քանի որ հանրահավաքի մեջ որևէ վատ բան չի տեսել:

«Որևէ բացասական բան չեմ տեսել նրանց արածի մեջ: Նրանք արել են հանրահավաք: Քաղաքական ուժ են, հանրահավաք են անում: Ես ավելի մեծ քննադատություն էի սպասում նրանցից: Ինձ համար անհասկանալի է մեծ քաղաքական կառույցի կողմից էմոցիոնալ եզրույթներով խոսելը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

 

*

*