Եթե նույնիսկ չնչին կասկած լինի, որ Ամուլսարի հանքի շահագործումից կտուժի Ջերմուկ քաղաքը և Սևանա լիճը, այն չի շահագործվի. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը մանրամասներ ներկայացրեց Ամուլսարի հարցով «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումից
alen-simonyan

Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հավաստիացրեց, որ եթե նույնիսկ չնչին կասկած լինի, որ Ամուլսարի հանքի շահագործումից կտուժի Ջերմուկ քաղաքը և Սևանա լիճը, այն չի շահագործվի:

«Կարծում եմ, այսօր երեկոյան վարչապետը հանդես կգա հայտարարությամբ կամ ուղիղ եթերով: Սպասենք հետագա զարգացումներին»,-  օգոստոսի 19-ին «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումից հետո ասաց Սիմոնյանը:

Հարցին `թե ինչպիսին է կառավարության տրամադրվածությունը խնդրի լուծման հետ կապված` փոխնախագահը պատասխանեց, որ առկա է մի իրավիճակ, երբ հետազոտությունը ցույց է տալիս մի բան, իսկ որոշ բնապահպաններ ասում են մեկ այլ բան:

«Նախընտրական փուլում և հիմա ասում ենք, որ եթե կլինի 0.1 տոկոս կասկած, որ հանքի շահագործումից կտուժեն Ջերմուկը, Սևանա լիճը, այդ հանքը չի շահագործվի: Այսօր կա եզրակացություն և ընդունվել է ի գիտություն, և կառավարությունը կկայացնի իր որոշումը»,- ասաց Սիմոնյանը:

*

*