ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ կընդունի ԸՕ փոփոխությունները

Ըստ Շարմազանովի ՝ երկրորդ ընթերցմանը ներկայացված փաստաթուղթը կներառի այսօր իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների միջեւ ձեռքբերված համաձայնությունը:
sharmazanov

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողովը կընդունի հոկտեմբերի 20-ին՝ առավոտյան ժամը 11-ին:  ԱԺ-ի ոչ իշխանական խմբակցություններն օրինագծի առաջին ընթերցման ժամանակ հայտարարել էին, որ եթե այս փոփոխությունը տեղի չունենա, ապա իրենք չեն մասնակցի երկրորդ ընթերցման քվեարկությանը:

Օրվա ընթացքում, սակայն, կողմերի միջեւ համաձայնությունը կայացել է:

Ըստ Շարմազանովի ՝ երկրորդ ընթերցմանը ներկայացված փաստաթուղթը կներառի այսօր իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների միջեւ ձեռքբերված համաձայնությունը, որը վերաբերում է ընտրակեղծիքի մասին սուտ մատնության առթիվ քրեական պատասխանատվությանը:

Նշենք, որ երկար քննարկումից հետո կողմերը համաձայնել են, որ ուրիշի փոխարեն քվեարկելու մասին չկանխամտածված կեղծ հայտարարությունների համար ավելի մեղմ պատիժ սահմանվի, կամ աշխատավարձի 200-պատիկից 800-պատիկի չափով տուգանք, կամ մինչեւ 2 տարվա ազատազրկում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները