Հայաստանը կրկին խորհրդարան է ընտրում

6-րդ գումարման Ազգային ժողովը գործեց 1 տարի 8 ամիս եւ 7 օր

Խորհրդարանական նախորդ ընտրություններից 1 տարի 8 ամիս եւ 7 օր հետո Հայաստանը կրկին Ազգային ժողով է ընտրում: 6-րդ գումարման Ազգային ժողովի կարճ կյանքը կավարտվի հենց այն օրը, երբ կգործի 7-րդ գումարմանը:

Առաջին նիստը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա դեկտեմբերի 24-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո 7-րդ օրը կամփոփի ընտրության արդյունքները։

Նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ կնշանակի խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Առաջին նստաշրջանի նիստերը կբացի եւ մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը կնախագահի տարիքով ավագ պատգամավորը:

Ազգային ժողովի նախագահի ընտրությունը կանցկացվի առաջին նստաշրջանում:

 Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Աննա Դավթյան

*

*