Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգիրքը

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ Ընտրական օրենսգիրքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ընտրական օրենսգրքի նախագիծը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելուն կողմ քվեարկեց 102, դեմ՝ 17, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Մենք արձանագրում ենք, որ այս տեսքով Ընտրական օրենսգիրքը չի լուծում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի արած առաջարկները, չի լուծում այն խնդիրները, որոնց մասին բարձրաձայնել են քաղաքացիական հասարակությունը, ընդդիմադիր քաղաքական ուժերը: Եվ սա է պատճառը, որ մենք դեմ ենք քվեարկելու, սակայն շարունակում ենք հույս ունենալ, որ Ընտրական օրենսգրքի շուրջ լայն կոնսենսուս, ի վերջո, կկայանա»,- ասաց Զուրաբյանը:

Նախագծին դեմ քվեարկելու մասին հայտարարեց նաև պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

*

*