ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունները

ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ եթե կողմ են քվեարկում, դա դեռ չի նշանակում, որ կողմ են ամբողջ Ընտրական օրենսգրքին:
aj datark

Խորհրդարանում այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նախագիծն ընդունվել է 106 «կողմ», 6 «դեմ» եւ 0 «ձեռնպահ» ձայների  հարաբերակցությամբ։

Մինչ քվեարկությունը վարման կարգով ՀԱԿ խմբակցության անդամ  Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ ՀԱԿ խմբակցությունը խնդիրները ձեւակերպել եւ ներկայացրել է` ստորագրելով համատեղ փաստաթուղթը, եւ եթե կողմ են քվեարկում, դա դեռ չի նշանակում, որ կողմ են ամբողջ Ընտրական օրենսգրքին:

 

*

*