ԱԺ-ում վարչապետի թեկնածուի հարցն են քննարկում

«Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի թեկնածության

Այսօր խորհրդարանի միջանցքներում ակտիվորեն քննարկել են վարչապետի թեկնածությունը: Պատգամավորներից շատերի համար նախագահ Սարգսյանի երեկվա հայտարարությունը, որտեղ նա չէր բացառել, որ առաջադրվելու է վարչապետի պաշտոնում՝ անակնկալ չի եղել:

Սերժ Սարգսյանի հնարավոր պաշտոնավարման դեմ քաղաքական շարժում է նախաձեռնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Այս կուսակցության անդամներն իրենց գործողությունների «ճանապարհային քարտեզը» կներկայացնեն միայնակ, քանի որ «ԵԼՔ» դաշինքի մյուս պատգամավորների՝ «Լուսավոր Հայաստանի» եւ «Հանրապետություն» կուսակցությունների անդամների հետ այդպես էլ չեն կարողացել գալ ընդհանուր հայտարարի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Իզաբելլա Հովհաննիսյան

*

*