ԱԺ-ն ընդունեց ուսանողների եւ զինծառայողների մասին օրենքները

Հայաստանի բուհերի ուսանողներն այսուհետև ուսման վարձը կարող են վճարել ամսական կտրվածքով:
azgayin-joghov

Զինծառայություն չանցած և մինչև 2019-ի մարտի 1-ը 27 տարին լրացած անձինք կարող են սահմանված կարգով վճարում կատարել և, քրեական հետապնդումից ազատվելով, վերադառնալ Հայաստան:

ՀՀ ազգային ժողովը մարտի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր երկարաձգել օրենքի ժամկետը:

Նախագծին կողմ քվեարկեցին դահլիճում ներկա բոլոր 122 պատգամավորները:

ԱԺ-ն 112 կողմ եւ 2 դեմ ձայներով ընդունեց նաեւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հայաստանի բուհերի ուսանողներն այսուհետև ուսման վարձը կարող են վճարել ամսական կտրվածքով:

*

*