«Ծառուկյան» դաշինքը բոյկոտում է ԱԺ քառօրյա նիստը

Այս պահի դրությամբ ԱԺ-ում քվորում չկա
aj-shenq-1

ԱԺ-ում նախատեսված է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը, օրակարգում 12 հարց է ընդգրկված: Նախատեսված էր նաև քննարկել ՍԴ անդամի ընտրության հարցը: ՍԴ անդամի պաշտոնում ՀՀ ԱԺ նախագահն առաջադրել էր Էմիլ Բաբայանի թեկնածությունը:

Այս պահի դրությամբ ԱԺ-ում քվորում չկա, գրանցվել է 29 պատգամավոր:

«Ծառուկյան» դաշինքի խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ երկրում ստեղծված աննախադեպ իրավիճակով պայմանավորված` «Ծառուկյան» դաշինքը բոյկոտում է ԱԺ հերթական քառօրյան և չի մասնակցելու դրա աշխատանքներին:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից Երեւանում և հանրապետության տարբեր շրջաններում վերսկսվել են քաղաքացիական անհնազանդության ակցիաները:

*

*