ԱԺ-ում մեկնարկում է ՍԴ անդամի քվեարկությունը

16:30-ին տեղի կունենա կառավարության հետ հարցուպատասխան։

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական քառօրյայի երկրորդ նիստը: Գրանցվել է 89 պատգամավոր: Նիստի մեկնարկին տեղի է ունեցել նախորդ օրը քննարկված հարցերի քվեարկությունը: Կմեկնարկի նաև ՀՀ Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությունը, որը կսկսվի ժամը 11:00-ին և կավարտվի ժամը 11:40-ին: Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թափոր տեղի համար առաջադրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը:

Ժամը 16:30-ին խորհրդարան կժամանեն կառավարության անդամները. նրանք կպատասխանեն պատգամավորների հարցերին:

*

*