ԱԺ-ում մի շարք օրինագծեր ընդունվեցին

․․․ առաջին ընթերցմամբ
aj-qvearkutyun

Ազգային ժողովում մայիսի 23-ին առաջին ընթերցմամբ` 89 կողմ ձայնով, ընդունվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը։ 92 ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց  «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։

92 ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը։

Խորհրդարանը քվեարկության ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին հարցը։

Կոնվենցիան ԱԺ-ն վավերացրեց 90 կողմ, 2 ձեռնպահ ձայնով։

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ։

*

*