Էդմոն Մարուքյանի զանգերն անպատասխան մնացին

Առաջարկներ ներկայացնելու հերթը ԱԺ «Ծառուկյան» խմբակցությանն է...
aj

yerkir.am-Մեկնարկել է Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի երրորդ նիստը: Այսօր առաջարկներ ներկայացնելու հերթը ԱԺ «Ծառուկյան» խմբակցությանն է:

Երեկ` երկրորդ նիստում, բուռն քննարկում եղավ կառավարության ներկայացուցչի բացակայության վերաբերյալ: Նշենք, որ ի սկզբանե որոշվել էր, որ խորհրդարանական հանձնաժողովի հետ քննարկմանը պետք է մասնակցեն նաև կառավարության ներկայացուցիչները: Որոշվել էր, որ թե′ խորհրդարանական ուժերը, թե′ կառավարությունը պետք է ներկայացնեն երեքական մասնակից: Այսօր կառավարության ներկայացուցիչը կրկին բացակայում է:

Երեկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իրեն ասել է, որ այսօր կառավարության ներկայացուցիչն  անպայման ներկա կլինի նիստին: ՀՀԿ ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանը, նախքան նիստի սկսվելը, հայտարարեց, որ պետք է ճշտել` ինչո՞ւ չկա կառավարության ներկայացուցիչը:

Այսօր նիստը վարելու հերթը «Ելք» դաշինքինն է. այն վարում է դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա առաջարկեց զանգել և ճշտել` կառավարության հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյա՞նը պետք է ներկա լինի, թե՞ հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, սակայն Մարուքյանի զանգերը անպատասխան մնացին:

Նիստը շարունակվում է առանց կառավարության ներկայացուցիչների:

*

*