ԱԺ քառօրյայի հերթական նիստը կրկին չմեկնարկեց

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ պատգամավորների գրանցումը կշարունակեն մինչև քվորում ապահովելը...
aj-qvorum

Ազգային ժողովի հերթական նիստը չմեկնարկեց քվորումի բացակայության պատճառով: Ժամը 12:00-ի դրությամբ նիստին մասնակցելու համար գրանցվել էր 13 պատգամավոր: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի ներկայություն:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ պատգամավորների գրանցումը կշարունակեն մինչև քվորում ապահովելը, սակայն ոչ ավելի, քան երեք ժամ:

Խորհրդարանական հերթական քառօրյայի նախորդ երեք նիստերը ևս չեն կայացել, քանի որ հնարավոր չի եղել քվորում ապահովել: Պատգամավորները օրենսդիրի աշխատանքներին չեն ներկայանում, քանի որ մասնակցում են ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին, որը մեկնարկել է մարտի 5-ից:

*

*