ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը (ՈւՂԻՂ)

Գրանցվել է 88 պատգամավոր

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյայի երկրորդ նիստը: Գրանցվել է 88 պատգամավոր:

Այժմ խորհրդարանը քվեարկում է նախորդ օրը քննարկված հարցերը: Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության կդրվի նաև «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը:

ԱԺ-ն կշարունակի քննարկել ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ այսօր նախատեսվում է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը:

 

*

*