Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան (ՈՒՂԻՂ)

Օրակարգի նախագծում ընդգրկված է 36 հարց

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Նոյեմբերի 12-ին գումարված հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված է 36 հարց:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Տարածքային կառավարման մասին, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Ազգային ժողովում կքննարկվեն նաև Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին և «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծերը:

Պատգամավորները կքննարկեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:

*

*