Մեկնարկել է ԱԺ քառօրյան (ՈՒՂԻՂ)

Նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք օրինագծեր․․․

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը։

Նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք օրինագծեր, այդ թվում՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծերը։

ԱԺ հերթական քառօրյայի օրակարգում է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցը: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը, ով մարտի 2-ին խորհրդարանի կողմից ՍԴ անդամ էր ընտրվել:

 

*

*