ԱԺ քառօրյայի օրակարգում է Քաղաքացիության մասին օրենքի փոփոխությունը

Այսօր մեկնարկել է խորհրդարանի հերթական նիստը:
AJ-yntrakan-orensgirq

Այսօր մեկնարկել է խորհրդարանի հերթական նիստը: Այս քառօրյայի օրակարգում եղած մոտ 3 տասնյակ հարցերի թվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը փոփոխող օրենսդրական փաթեթը, նաեւ Քաղաքացիության մասին օրենքի փոփոխությունը:

Սրանով վերացվելու է Հայաստանի քաղաքացու՝ այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում լիազոր մարմնին սահմանված կարգով հայտնելու պահանջը ու այդ մասին չհայտնելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունը, քանի որ նշված պարտականության կատարումը Հայաստանի քաղաքացիների համար իրավունքների իրականացման պայման չէ:

*

*