Փաստաբանների նկատմամբ մինչև 100 հազար դրամ սանկցիա կկիրառվի

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց
datavor

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը և կից նախագծերի փաթեթը, որում ներառված է նաև դատական նիստի ընթացքում փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու դրույթը: Նախագծին կողմ քվեարկեց 59, դեմ 25, ձեռնպահ՝ 10 պատգամավոր:

Փաստաբանների նկատմամբ մինչև 100 հազար դրամ սանկցիա կիրառելու դրույթը ներառված էր «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, սակայն հետագայում Դատական օրենսգրքից այն հանվեց և ներառվեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքում:

*

*