ԱԺ-ում կայացել է փակ քննարկում՝ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ

Կոնվենցիան կարող է խորհրդարան հասնել Սահմանադրական դատարանի հավանության դեպքում:
aj-shenq-2

Խորհրդարանում պետաիրավական, արտաքին հարաբերությունների, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստ է անցկացվել, քննարկման առարկան Ստամբուլյան կոնվենցիան էր: Նիստին մասնակցում էին Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ու Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը, որի կազմում էին ԵԽ կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի անդամները, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահը, ԵԽ Մարդու իրավունքների եւ գենդերային հարցերի գրասենյակի ղեկավարը:

Պատվիրակությունը Հայաստան է եկել հենց Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված հարցերի քննարկման նպատակով: Խորհրդարանից փակ քննարկմանը մասնակցել են միայն «Իմ քայլ»-ի ու «Բարգավաճ Հայաստանի»-ի պատգամավորները: ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը որեւէ համոզիչ փաստարկ չի ներկայացրել, թե ինչու պետք է Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան: Ըստ Պետրոսյանի՝ Հայաստանի օրենսդրության մեջ չկա ընտանեկան բռնությանը վերաբերող մի բաց, որը պետք է լրացնի կոնվեցիան: Եւ′ Պետրոսյանը, եւ′ Աժ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշել են, որ այս պահին խորհրդարանի օրակարգում կոնվենցիան վավերացնելու հարց չկա: Այն կարող է խորհրդարան հասնել Սահմանադրական դատարանի հավանության դեպքում:

Մեկ Մեկնաբանություն
  • Հ.Շ.
    2 ноября 2019 at 12:39
  • *

    *