Մեկնարկել է ԱԺ քառօրյա նիստը (ՈւՂԻՂ)

Oրակարգում ներառված է պարտադիր քննարկման ենթակա 15 հարց

Ազգային ժողովում մեկնարկել են հերթական քառօրյա նիստի աշխատանքները: Գրանցվել է 81 պատգամավոր: Նիստի օրակարգում ներառված է պարտադիր քննարկման ենթակա 15 հարց, այդ թվում՝ ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի քառօրյա նիստի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում երկրորդ ընթերցմամբ ընդգրկվել են նաև «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը:

*

*